ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ընդլայնել են ԿԺԴՀ-ի դեմ հետախուզությունը, հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները։

Հրթիռային հարվածների սպառնալիքներ դեռ չկան, բայց «այս ուղղությամբ որոշ գործողություններ մշտապես գրանցվում են հրթիռային օբյեկտներում ու կայաններում»,- հայտնել է Սեուլի ռազմական գերատեսչությունում անանուն աղբյուրը։

ԱՄՆ ՌՕՈՒ-երը հաճախացրել են U-2S ռազմավարական հհետախույզների թռիչքերը, իսկ Հարավային Կորեայի ուժերը՝ RC-800 եւ  RF-16-ի, հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման E-737 օդանավերի ու պարեկային հականավային  P-3C օդանավերի թռիչքները։ Հյուսիսային Կորեայի տարածքին հետեւում են նաեւ ցամաքային ու ծովային ռադարները։

Հյուսիսային Կորեայի հետ սահմանին թռչում են նաեւ ամերիկյան DHC-7 հետախույզ օդանավերը։

Անցած շաբաթ այդ երկրների հետախուզությունը գրանցել էր բալիստիկ հրթիռների տեղափոխություն հետազոտական կենտրոնից մեկնարկային դիրքերի շրջան։

Սեուլի կարծիքով՝ ԿԺԴՀ-ն կարող է հերթական արձակումը ձեռնարկել կամ առաջին արձակման տարելիցին, հոկտեմբերի 9-ին, կամ էլ Կորեայի Աշխատանքային կուսակցության ստեղծման տարեդարձին, հոկտեմբերի 10-ին։