Մոսկվայի շրջանի «Սինդիկա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով երկու մարդ է տուժել։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Մոսկովյան շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Տուժածներին մեկին տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ից հայտնել էին, որ 1000 քառ․ մետր մակերեսի վրա հրդեհի հետեւանքով փլվել էր տանիքը։

Ընդհանուր առմամբ առեւտրի կենտրոնի տարածքից երեք հազար մարդ է տարհանվել։