ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանատունը կասեցրել է ԱՄՆ քաղաքացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրման գործընթացը։ Համապատասխան տեղեկությունը հայտնվել է դեսպանատան Twitter–ի էջում։

«Վերջին իրադարձությունները ստիպում են Թուրքիայի կառավարությանը վերանայել թուրքական դիվանագիտական առաքելությունների եւ դրանց անձնակազմի նկատմամբ ԱՄՆ կառավարության պարտականությունների մասին հարցը։ Մեր դեսպանատներ ու հյուպատոսություններ այցելությունները նվազագույնի հասցնելու համար մենք կասեցրել ենք ոչ միգրացիոն վիզային ծառայությունները ԱՄՆ–ում թուրքական բոլոր դիվանագիտական հաստատություններում»,– ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը կիրակի հայտնել էր, որ դադարեցնում է Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցություններում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը։