Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին իր անունը մշտապես հիշատակելու համար, ինչը, ըստ Մադուրոյի, իրեն հանրահայտ է դարձնում։

«Թրամփն ինձ աշխարհով մեկ հայտնի դարձրեց։ Դա պատիվ է, որ չի լինում գեթ մեկ օր, որ գերտերության ղեկավարը չհիշատակի իմ անունը, դա նշանակում է, որ ես ինչ–որ լավ  բան եմ անում»,– ասել է Մադուրոն պետական հեռուստաընկերության եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նշենք, որ օգոստոսին Թրամփը նոր պատժամիջոցներ էր սահմանել Վենեսուելայի դեմ այդ երկրում բողոքի ցույցերի ֆոնին։

«Դոնալդ Թրամփն իր վրա է վերցրել Վենեսուելայի ընդդիմության պարտականությունները»,– կատակել էր Մադուրոն։