Թուրքիայի արեւմուտքում գնացքի եւ մեքենայի բախումից զոհվել է 3 մարդ, հայտնում է Haberturk–ը։

Ավտովթարը տեղի է ունեցել Գերմենջըք քաղաքում։ Երկաթուղային անցման վրա գնացքը բախվել է մեքենային, որի հետեւանքով տեղում 3 մարդ մահացել է։

Հաղորդվում է նաեւ, որ  կա 3 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է։