Հոկտեմբերի 6-ին, 92 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, խեցեգործ, գեղանկարիչ Հմայակ Գուրգենի Բդեյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հմայակ Բդեյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: