ԵՄ–ի համար Կատալոնիայի անկախությունը շատ վտանգավոր գործոն է։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում կան շատ երկրներ, որոնք նույն խնդիրն ունեն։ «Մենք տեսնում ենք, որ հարավային տիրոլցիները կարող են պահանջել անկախանալ Իտալիայից։ Առհասարակ Եվրոպայի տարածքում նման խնդիրները շատ են»,– խոստովանել է փորձագետը՝ հավելելով, որ դրանք ԵՄ–ի համար լուրջ սպառնալիք են։

Քաղաքագետը նշեց, որ եթե ԵՄ–ն ճանաչի Կատալոնիայի անկախությունը եւ թույլ տա դուրս գալ Իսպանիայի կազմից, դա կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ եւ վերջում տապալել Եվրամիությունը։