ՆԱՏՕ-ի  եւ Ռուսաստանի հարաբերությունները, Եվրոպական Միության հետ համագործակցությունը եւ դաշինքի արդիականացումը ներառվել են կազմակերպության գագաթնաժողովի օրակարգում, որն ընթանալու է 2018 թվականին Բրյուսելում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք սկսել ենք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստությունը, որը տեղի կունենա հաջորդ տարի  Բրյուսելում՝ մեր նոր կենտրոնական գրասենյակում: Մենք առաջարկելու ենք աշխատել  Վարշավայի եւ Ուելսի գագաթնաժողովների ժամանակ ընդունած որոշումների հիման վրա, արդիականցնելով մեր հավաքական պաշտպանությունը եւ օգնելով կայունություն եւ անվտանգություն հաստատել հարավում եւ արեւելքում հարեւան երկրների մեջ (դաշինքից)»,— ասել է Ստոլտենբերգը  Բուխարեստում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ելույթի ժամանակ: Նրա ելույթը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում:

Նրա խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերությունները բնականաբար կարեւոր թեմա կլինեն, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ համագործակցությունը եւ դաշինքի արդիականացումը շարունակելը։