Թե ինչ կանի Ադրբեջանը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո, նրա խնդիրն է։ Հոկտեմբերի 9-ին՝ ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ, այս մասին հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ից  Ադրբեջանի ենթադրյալ հեռացումը ոչ ոքի չի անհանգստացնում։ «Մենք պատրաստ ենք եւ պարտավոր ենք իրականացնել մեր միջազգային պարտավորությունները։ Մենք այդ կառույցների անդամ ենք եւ պետք է կարողանանք մոտ գտնվել այն արժեքներին, որոնք մոտ են թե՛ նրանց, թե՛ մեզ։ Մնացածը նրանց գործն է»,-նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ինքն ուրախ է Պեդրո Ագրամունտի հրաժարականի կապակցությամբ։

ԵԽԽՎ հաջորդ նախագահը, ինչպես հույս ունի ՀՅԴ ներկայացուցիչը, դրանից որոշակի հետեւություններ կանի։