ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարները մեր կազմակերպության ապագայի հարցում նույն պատկերացումն ունեն։ Այս մասին Հայաստանում «Փոխգործակցություն 2017» ՀԱՊԿ զորավարժությունների բացման ժամանակ լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ այս տարի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ամբողջական ցիկլ է ընթանում։ Դրանք ընթանում են «Մարտական եղբայրություն 2017» օպերատիվ–ռազմավարական զորավարժությունների ձեւով։ Դրա առաջին փուլը՝ «Որոնում 2017»–ը, հաջող է ընթացել, նշել է Խաչատուրովը։ «Զորավարժությունների մասնակիցները ցուցադրել են կատարելագործված վարպետություն եւ հետախուզության ու հատուկ գործողությունների ժամանակ ազատում»,– ասել է Խաչատուրովը՝ հիշեցնելով, որ զորավարժություններին ավելի քան 1000 մարդ է մասնակցել, ինչը հետախույզների եւ  հատուկ նշանակության ջոկատի համար լուրջ թիվ է։

«Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները կազմակերպության ձեւաչափում մենք դիտարկում ենք որպես մարմինների նախապատրաստման եւ հավաքական ուժերի ձեւավորման առանցքային կետ այն ժամանակահատվածում, որում գործում են հավաքական ուժերը։ 2009 թվականից շատ բան է արվել հագեցվածության, նախապատրաստության, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի առջեւ դրված խնդիրների լուծման ուղղությամբ։ ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարները մեր կազմակերպության ապագայի հարցում նույն պատկերացումն ունեն։ Առաջինն ու ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուր երկում ԶՈւ–ն ավելի հզոր եւ ավելի պատրաստված դառնա։ Դա առաջին եւ գլխավոր խնդիրն է։ Եթե յուրաքանչյուր երկիր լուրջ բանակ ունենա, ՀԱՊԿ բանակ նույնպես լավ զինված կլինի, եւ կազմակերպությունը մեծ հեղինակություն կունենա»,– նշել է Խաչատուրովը։