Հոկտեմբերի 9-ին Հայաստանում՝ Բաղրամյանի անվան պոլիգոնում, սկսվեցին ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները (ֆոտոռեպորտաժ

Սա «Մարտական եղբայրություն 2017» զանգվածային զորավարժությունների երկրորդ մասն է, որոնք անցկացվում են կազմակերպության չորս երկրների տարածքում եւ կավարտվեն նոյեմբերին։ Զորավարժությունների առաջին մասը՝ «Տակտիկական հատուկ զորավարժություններ 2017»-ը սկսվել էր Դոնի Ռոստովում եւ հիմնական մասն անց կացվել Հայաստանում։

«Փոխգործակցություն 2017» զորավարժությունները կերկարաձգվեն մինչեւ հոկտեմբերի 13-ը եւ կանցկացվեն մի քանի պոլիգոններում։

Զորավարժությունների բացմանը Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է  տալիս Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերին՝ որպես միջազգային հարաբերություններում կոնֆլիկտայնության նվազեցման, ճգնաժամերի կարգավորման կարեւորագույն գործիքներից մեկին։ Մեր բարդ, անհանգիստ ժամանակներում ճգնաժամերը շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել խաղաղությանը եւ մեր մոլորակի անվտանգությանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն սահմանակից աշխարհի եւ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը  ցույց է  տալիս, որ քաղաքական, էթնիկական, տնտեսական, կրոնական եւ այլ հակասությունների պատճառով կոնֆլիկտների առաջացման հավանականությունը շարունակում է բավականին բարձր մնալ եւ նրանց համատեղ կարգավորումն առանց ՀԱՊԿ-ի եւ ՕԱՀՈՒ-ի անհնար է թվում։ «Այսօր մենք հաճույքով նշում ենք, որ ՕԱՀՈՒ-ում ստեղծվել են հիմնական զինված ուժեր եւ նրանց կազմում մտնում են հատուկ պատրաստություն անցած ԶՈՒ կոնտինգենտներ  եւ ՕԱՀՈՒ իրավապահ ուժեր, իսկ ամենամյա համատեղ զորավարժությունները համատեղ օպերատիվ եւ ռազմական պատրաստվածության գլխավոր իրադարձությունն են»,-նշել է Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքով՝ բոլոր երկրների մասնակցությունը վկայում է մարտահրավերներին եւ սպառնալիքներին համատեղ արձագանքելու համընդհանուր պատրաստվածության մասին։