Զորավարժությունների ընթացքում ստուգվելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կոնտինգենտների պրակտիկ գործողությունները։ Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ -գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների բացման ժամանակ։

Նրա խոսքով՝ ՕԱՀՈՒ-ի կոնտինգենտների ու Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի ու Ռուսաստանի Զորքերի միավորված խմբավորման ուժերի մի մասի հետ համատեղ անցկացվող «Փոխգործակցություն 2017» զորավարժությունը հերթական միջոցառումն է, որն ուղղված է հավաքական ուժերի մարտունակության բարձրացմանը։

ՀԱՊԿ ՕԱՀՈՒ հրամանատարության ու շտաբի բազմազգ կոլեկտիվը կառավարման ավտոմատիզացված կետում կիրականացնի համատեղ գործողության պլանավորում, որի նպատակն է տեղայնացնել զինված հակամարտությունը ՀԱՊԿ պայմանական պետության տարածքում, կմշակի ստացվող տեղեկատվության հավաքման ու մշակման իրական հնարավորություններն ու մեթոդաբանությունները, ՀԱՊԿ անդամ պետությունների ծրագրային – տեխնիկական միջոցների աշխատանքը միասնական տեղեկատվական կենտրոնի կազմում։ Զորավարժությունների ընթացքում կստուգվեն ՀԱՊԿ ՕԱՀՈՒ կոնտինգենտների ու զորքերի միավորված խմբավորման կազմի պրակտիկ գործողությունները ՝ զինված հակամարտության տեղայնացման երաշխավորման ուղղությամբ, ինչը հետագայում թույլ կտա համարժեք արւձագանքել բոլոր առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին, հակազդել ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրաթրաֆիկին։

«Վստահ եմ, որ բոլոր մասնակիցները բարձր արդյունքներ, հմտություն ու պրոֆեսիոնալիզմ կդրսեւորեն մարտական գործողությունները վարելու, ուսումնական- մարտական առաջադրանքների կատարման հարցում»,- նշել է Ալեքսանդր Դվորնիկովը։