Անկարան Մոսկվայից պաշտոնական  մերժում չի ստացել Ս-400 ԶՀՀ համատեղ արտադրության հարցում եւ հույս ունի, որ այդ տեխնոլոգիաները կփոխանցվեն իրեն։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլույթ Չավուշօղլուն։

«Մենք այս կապակցությամբ բացասական ծանուցում չենք ստացել։ Պուտինն ինքն է մեզ ասել, որ  մենք կարող ենք ընդհանուր քայլեր ձեռնարկել համատեղ արտադրության համար։ Իսկ եթե ռուսաստանցիները նման հնարավորություն չեն դիտարկում, ապա մենք համաձայնագիր կկնքենք ուրիշ պետության հետ»,– ասել է Չավուշօղլուն Akşam թերթին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի հետ համաձայանգիր էր ստորագրել Ս-400 համակարգեր գնելու մասին, որի կանխավճարն արդեն արվել է։