Համագործակցությունը Հայաստանի տարածքում անցկացվող զորավարժությունների շրջանակում բարձր մակարդակի վրա է գտնվում։ Օպերատիվ արձագանքման  հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2017» զորավարժությունների բացման ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին հայտնել է ՕԱՀՈՒ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրուվը։

«Սա լուրջ, պլանավորված զորավարժություն է «Մարտական եղբայրություն 2017» ընդհանուր անվան ներքո։ Այն սկսվել է Դոնի Ռոստովում, այնուհետեւ շարունակվել Հայաստանում։ Այժմ անցկացվում է զորավարժությունների երկրորդ փուլը»,-նշել է Խաչատուրուվը։

Զորավարժությունների սցենարով ՕԱՀՈՒ պետություններից մեկի տարածքում ահաբեկիչներ են մտել, եւ հոկտեմբերի 13-ին նրանք կոչնչացվեն։ «Մեր շտաբները կառավարման մեծ փորձ ձեռք կբերեն։ Զորավարժություններն անցկացվում են Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի ղեկավարությամբ»,-նշել է Խաչատուրովը՝ հավելելով, որ ղեկավարումն իրականացնում է ՀՌՕ ներքո, քանի որ հնարավոր է ոչնչացման այնպիսի միջոցների կիրառում, որոնք կան միայն Ռուսաստանի Դաշնությունում։ Զորավարժությունների երրորդ փուլը՝ խաղաղապահ զորավարժությունները, կանցկացվեն Ղազախստանի տարածքում։

ՀՌՕ հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի խոսքով, պրակտիկ գործողությունները զորավարժությունների ընթացքում կմշակվեն Հայաստանի ԶՈՒ «Բաղրամյան» եւ ռուսական «Ալագյազ»-102 ռազմաբազայի պոլիգոններում։

Առաջին անգամ կմշակվի ՀՀ եւ ՌԴ Զինված Ուժերի գումարտակային տակտիկական խմբերի համատեղ հնարքների պրակտիկան, մեկ պլանում կգործեն Հայաստանի օդուժի եւ ռուսական ավիաբազայի էսկադրիլիաները»,-նշել է Դվորնիկովը։Նա հավելել է, որ հատուկ առաջադրանքների իրականացման լուծման ժամանակ ակտիվորեն կկիրառվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի դեսանտագրոհային եւ հետախուզական միավորները, որոնք մասնակցել են «Որոնում 2017» համատեղ տակտիկական զորավարժություններին։ Դվորնիկովը նշել է, որ համատեղ գործողությունները թույլ կտան մշակել ապօրինի զինված կազմավորումների դեմ կռվի հավաքական միջոցներ։