Եվրոպայի ոստիկանական  գերատեսչությունն առաջին անգամ կարող է կին ղեկավարել։ Այդ պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ հավակնում զբաղեցնել բելգիացի Կատրին Դե Բոլը, «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են Europol–ի մամուլի ծառայությունից։

«Այո, դա այդպես է։ Նա երեք թեկնածուների թվում է»,– ասել է գործակալության զրուցակիցը։

ԵՄ ՆԳ նախարարները մինչեւ տարեվերջ պետք է որոշում կայացնեն Europol–ի նոր գործադիր տնօրեն նշանակելու հարցում, քանի որ 2009-ից այդ պաշտոնը զբաղեցնող  բրիտանացի Ռոբ Ուեյնռայթի լիազորությունների ժամկետը լրացել է։

Այս պաշտոնում  մյուս թեկնածուներն են հոլանդացի Վիլ Վան Հեմերթը եւ չեխ Օլդրիխ Մարտինուն։