Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուլի Յուցենկոն հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության հետաքննության ավարտի մասին, հայտնում է «112 Ուկրաինան»։

Գլխավոր դատախազությունը հաստատել է, որ սպանության փաստացի պատվիրատուն հանցագործ  աշխարհում հեղինակություն վայելող Վլադիմիր Տյուրինն է։

«Պատվիրատուն սպանության համար ունեցել է անձնական պատճառ. 8 տարի նա եղել է սպանության ժամանակ պարոն Վորոնենկովի կինը հանդիսացող Մակսակովայի քաղաքացիական ամուսինը»,- պարզաբանել է Լուցոնկոն։

Ըստ Լուցենկոյի՝ սպանությունն իրականացրել է Ուկրաինայի քաղաքացիներ Վասիլենկոյի, Լոսի, Լեւենցի, ինչպես նաեւ Տարասենկոյի հետ նախօրոք պայմանավորված Պավել Պարշովը։ Հենց սպանությունն իրականացնող Պարշովին գնդակահարել են սպանությունն իրականացնելու ժամանակ, Լոսը եւ Տարասենկոն կալանավորված են, Վասիլենկոն եւ Լեւենցը հետախուզվում են։