ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականով գործը չի ավարտվի։ Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ դեռեւս հետաքննություն է ընթանում։ «Ինձ թվում է՝  այստեղ դեռ շատ անելիք կա։ Շատ եվրոպական երկրներում արդեն քննչական գործողություններ են ընթանում այս կոռուպցիոն հայտարարություններով, եւ մենք դեռ լսում ենք դրանց արձագանքը»,– հավելել է Բաղդասարյանը։