Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Beeline-ի նորվաճառքի եւ սպասարկման գրասենյակ:

Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում եւ հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում է շուրջօրյաեւ առանց ընդմիջումների։ Հաճախորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի ծառայությունների հետ կապված ցանկացած հարցով։

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահումայս տարվա օգոստոսից արդեն գործում է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որը հասանելի է միայն ժամանող ուղեվորներին։ Այնտեղ հնարավոր է ձեռք բերել հեռախոսահամար եւ լիցքավորում անել։

«Այսօր մենք բացում ենք մեզ համար շատ կարեւոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակ։ Օդանավակայանն այն վայրն է, որտեղ կյանքն եռում է օրը 24 ժամ։ Սա այն սահմանն է, որտեղ  երկրի հյուրերըկարող են  առաջին անգամ ծանոթանալ Հայաստանին եւ կապ հաստատել երկրի հետ, իսկ մեր բաժանորդները կարող են նախապատրաստվել իրենց ճանապարհորդությանը։ Վստահ եմ, որ այս գրասենյակի առկայությամբ ու մեր ռոումինգի մատչելի ծառայությունների շնորհիվ մեր բաժանորդներին ավելի հարմար կլինի ճանապարհորդել», - ասաց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Օդանավակայանում լիարժեք ծառայություններ տրամադրող գրասենյակ ունենալը շատ կարեւոր էր մեզ համար, քանի որ այն իսկապես պահանջված է մեր բաժանորդների կողմից։ Իհարկե, երկիր այցելող զբոսաշրջիկները, ինչպես նաեւ տուն վերադարձող մեր հայրենակիցները կարիք են ունենում կապ հաստատել իրենց մտերիմների հետ, եւ մեզ համար կարեւոր էր, որ նրանք կարողանան դա անել անմիջապես օդանավակայանում։ Սակայն մենք հասկանում ենք, որ հաճախորդները ունենում են եւ այլ հարցեր, որոնք անպայման լուծում կստանան», - նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77սեփական եւ դիլերականՎաճառքի եւ սպասարկման գրասենյակ: