Թուրք իրավապաշտպան, անկախ դատական համակարգի ջատագով Մուրադ Արսլանն արժանացել է Վացլավ Հավելի անվան մրցանակի։

Մրցանակը հանձնել են Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրվա ընթացքում։ Քանի որ Արսլանը բանտարկված է, նա անձամբ չի կարողացել ստանալ մրցանակը։

Արսլանը Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախկին զեկուցողն է եղել եւ նախագահել է ներկայումս լուծարված՝ Թուրքիայի դատավորների եւ դատախազների միությունը։

Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակը շնորհվում է մարդու իրավունքների պաշտպանության  համար։ Այն 3 տարի առաջ սահմանել են Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի անվան գրադարանը, «Կանոնադրություն 77» հիմնադրամը եւ ԵԽԽՎ–ն։ Մրցանակակիրը ստանում է 60 հազար եվրո։