ԵԽԽՎ նախագահի ընտրության երկրորդ փուլի համար բացարձակ մեծամասնություն է անհրաժեշտ։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակներն առաջին փուլում չեն կարողացել նոր նախագահ ընտրել։ Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը։ Այդ պաշտոնին հավակնում են Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից եւ Էմեանուելիս Զնիգերիսը՝ Լիտվայից։ Կիրիակիդեսը, որին պաշտպանում է հայկական պատվիրակությունը, ստացել է 126 քվե, իսկ Զնիգերիսը՝ 84 քվե։ Թեեւ Կիպրոսի թեկնածուն առաջատարն էր, 152 կողմ ձայն է պահանջվում առաջին փուլում ընտրված լինելու համար:

Հիմա մերկնարկել է երկրորդ փուլը, որտեղ ձայների բացարձակ մեծամասնություն է անհրաժեշտ: «Եւ, եթե 152 ձայն չհավաքվի քվեարկության արդյունքում, վաղը տեղի կունենա քվեարկություն հարաբերական մեծամասնության առումով»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը նախորդ շաբաթ հրաժարական էր տվել։