ՌԴ–ն չի ընդունի ՄԻԵԴ որոշումները, եթե ԵԽԽՎ նախագահն ընտրվի առանց ռուսական պատվիրակության մասնակցության։ Այս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Բնականաբար, մեզ համար ՄԻԵԴ որոշումները լեգիտիմ չեն լինի»,– ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը ճանաչելու է արդյոք այդ դատարանի որոշումները, եթե ռուսական պատվիրակությունը չմասնակցի ԵԽԽՎ նախագահի ընտրությանը։

Մատվիենկոն հիշեցրել է, որ ԵԽԽՎ–ն է հաստատում ՄԻԵԴ դատավորներին։ «Եվ նրանք լավ են գիտակցում, որ առանց ռուսական պատվիրակության քվեարկության, այդ անձինք մեզ համար լեգիտիմ չեն լինի»,– ասել է նա։

Մատվիենկոն նաեւ հայտարարել է, որ առանց ռուսական պատվիրակության՝ ԵԽՎՎ նոր նախագահի ընտրության օրինականությունը մեծ հարցականի տակ կլինի, քանի որ քվեարկությանը չի մասնակցում այս կամ այն պետության մի ամբողջ պատվիրակություն։