Իրաքի կառավարությունը մտադիր է վերահսկողություն սահմանել Իրաքի Քուրդիստանի բջջային կապի օպերատորների նկատմամբ եւ նրանց կենտրոնական գրասենյակները տեղափոխել Բաղդադ։ Այս մասին հայտարարվել է Իրաքի կառավարության նիստի ավարտին։

Հայտարարության մեջ նշված չեն կոնկրետ ընկերություններ, սակայն ենթադրվում է, որ խոսքը Էրբիլում եւ Սուլեյմանիայում Korek եւ Asiacell ընկերությունների մասին է։

«Ազգային անվտանգության պետական կոմիտեն որոշում է կայացրել այն  մասին, որ բոլոր բջջային օպերատորները պետք է դաշնային հսկողության տակ լինեն եւ տեղափոխվեն Բաղդադ»,– ասված է հայտարարության մեջ։