Գերմանիան մտահոգված է Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ Թրամփի առաջիկա որոշմամբ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմա Գաբրիելը`  նշելով, որ այդ քայլը կարող է Մերձավոր Արեւելքի անվտանգությունը թուլացնել,հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ Բեռլինը պատրաստ է Վաշինգտոնի հետ աշխատել տարածաշրջանում Իրանի վարքագիծը փոխելու հարցում, բայց չի ուզում տեսնել՝ ինչպես է այդ համաձայնագիրը  ձախողվում:

«Մենք մեծ անհանգստությամբ հետեւում  ենքՄիացյալ Նահանգներին: Մենք կոչ ենք անում Սպիտակ տանը չկասկածել այդ համաձայնագրի կարեւորությանը, որը նպաստել է անվտանգության բարելավմանը »,-ասել է Գաբրիելը: «Մենք կարող ենք աջակցել, որպեսզի Իրանի դիրքը  տարածաշրջանում փոխվի: Գերմանիան պատրաստ է դա անել, բայց ոչ միջուկային համաձայնագրի գնով »,-եզրափակել է նա: