ԵԽԽՎ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից ոչ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել հոկտեմբերի 9-ին քվեարկության երկրորդ փուլի ընթացքում։

ԵԽԽՎ ղեկավարը կընտրվի քվեարկության երրորդ փուլի ժամանակ, որը ծրագրված է հոկտեմբերի 10-ին։ Այդ պաշտոնին հավակնող թեկնածուներն են Ստելա Կիրիակիդեսը (Կիպրոս) ու Էմանուել Զինգերիսը (Լիտվա)։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախորդ նախագահ Պեդրո Ագրամունտն անցած շաբաթ հրաժարական էր տվել։