Սոչիում հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը:

Գագաթաժողովի ընթացքում ղեկավարները ԱՊՀ շրջանակներում համագործակցության կարեւոր հարցերի շուրջ կարծիքներ կփոխանակեն: Հատուկ ուշադրություն կդարձվի կազմակերպության, նրա գործադիր կառույցների եւ մասնաճյուղերի աշխատանքերի արդյունավետության բարձրացման վրա: Սպասվում է, որ որոշում կընդունվի 2018 թվականին նախագահության գործառույթները Ռուսաստանից Տաջիկստանին փոխանցելու մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նախատեսվում է ստորագրել մի շարք բազմակողմ փաստաթղթեր `մշակութային, հումանիտար, իրավապահ եւ ռազմական ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաեւ ընտանանիքի ինստիտուտի աջակցության եւ ավանդական ընտանեկան արժեքների մասին:

Օրվա երկրորդ կեսին Պուտինը կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:

Օրակարգում ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության արդիական թեմաները, այդ թվում `Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի համաձայնագրի մասնակից պետությունների վավերացման ընթացքի մասին: