Թուրք գործարարները կոչ են արել իշխանություններին

անհապաղ դիվանագիտական ջանքեր գործադրել Միացյալ Նահանգների հետ վիզային կոնֆլիկտի լուծման համար, որը բացասաբար կազդի բիզնեսի եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Թուրքիայի արդյունաբերության եւ բիզնեսի ասոցիացիայի (TUSIAD) հայտարարությանը:

Վիզաների տրամադրման երկկողմանի մերժումը արդեն հարվածել է Թուրքիայի տնտեսությունը:

Միեւնույն ժամանակ, ըստ թուրքական լրատվամիջոցների, իշխանությունները Ստամբուլում ԱՄՆ Հյուպատոսարանի եւս մեկ աշխատակցին ձերբակալելու հրաման են արձակել:

Բացի այդ Անկարայում ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

Դիվանագիտական վարչությունը կոչ է արել ամերիկյան իշխանություններին վերացնել Թուրքիայի քաղաքացիների վիզաների տրամադրման սահմանափակումները:

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ հյուպատոսարանները կասեցրել են Թուրքիայում զբոսաշրջային եւ բիզնես վիզաների տրամադրումը: