Եվրախորհուրդը եւ Եվրամիությունը հոկտեմբերի 10-ին նշվող մահապատժի դեմ համաշխարհային օրվա կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել:

Հայտարարությունում ընդգծվում է ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման հարցում երկու  կազմակերպությունների դիրքորոշումը: Այն նաեւ կոչ է անում այն երկրներին, որտեղ շարունակում են կիրառել մահապատիժը, մեղմացնել դեռեւս չկատարված մահվան դատավճիռները եւ մահապատիժի համար մորատորիում հայտարարել՝ որպես դրա վերացման ուղղված առաջին քայլ: Մասնավորապես, Եվրախորհուրդը եւ ԵՄ-ն կոչ են անում մահապատիժ կիրառող եվրոպական միակ երկրին՝ Բելառուսին մորատորիում հայտարարել՝ համաեվրոպական իրավական չափանիշներին համապատասխանելու համար: