Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) հարցերուվ Գործադիր խորհրդին երկուշաբթի չի հաջողվել քվեարկության առաջին փուլում կազմակերպության նոր գլխավոր տնօրեն ընտրել:

ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ առաջին փուլում առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ աջակցություն:

Երեքշաբթի խորհրդի 58 անդամ երկրները քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու համար նիստ կհրավիրեն:

Ընտրությունների առաջին փուլի արդյունքում առաջատարը Կատարի թեկնածուն է եղել: Այնուամենայնիվ, նրան չի հաջողվել եւս 30 ձայն ստանալ հաղթանակի համար: Առաջին եռյակում են եղել նաեւ Ֆրանսիան եւ Եգիպտոսը:

Դիտորդները չեն բացառում, որ հաջորդ փուլում կարող է կտրուկ փոխություններ լինեն: