Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մասնակցել է Շուշի քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը նախադպրոցական ցանցի ընդլայնումը Շուշիում համարել է քաղաքի զարգացման կարեւոր գրավականներից մեկը եւ երախտագիտություն հայտնել ամերիկահայ բարերար Էդուարդ Մսրլյանին նախագծի իրականացման համար:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել նման աջակցությունը՝ այն համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում: