Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, ռուսական «Ուրալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Պողոս Գալստյանը այս մրցաշրջանում տեղափոխվել էր «Արարատ», որտեղ աշխատում էր որպես մարզիչ։ Օրերս նա նշանակվել է Մոսկվայի «Արարատի» առաջին փոխնախագահ։

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում (մինչ նոր պաշտոնին անցելը) նա պատմել է, թե ինչու է որոշել աշխատել Մոսկվայի «Արարատում», ի՞նչ նախագիծ է դա, ի՞նչ կարելի է սպասել ու արդյոք չե՞ն պատրաստվում համագործակցել հայկական թիմերի հետ։