Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը միանգամայն կանխատեսելի էր։ Հոկտեմբերի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի արտգործնախարարի հայտարարությունը Բաքու այցելության ժամանակ։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը, հատկապես վերջին տարիներին, «բաց հակաուկրաինական» էր։ «Եվ ի՞նչ էինք մենք ակնկալում։ Նշանակում է, մենք կարող ենէ տրամադրված լինել նրանց դեմ, իսկ նրանք ի պատասխան ոչինչ չպե՞տք է անեն։ Սա դիվանագիտություն է։ Սա գործունեություն է՝ հիմնված փոխադարձության վրա»,-ասել է Պապյանը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արտգործնախարարը Բաքու կատարած իր այցելության ժամանակ իր ադրբեջանցի գործընկերոջը հայտնել էր, որ Ղրիմի եւ Ղարաբաղի քաղաքական կարգավիճակները նույնական են, եւ այդ տարածքները «օկուպացված են»։