Նոր Նորքի հանրակացարանի շենքում բռնկված խոշոր հրդեհից ծխահարվել է 2 քաղաքացի:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տուժած քաղաքացիներին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն (հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:55-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել էր հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հայտարարվել էր հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները տարհանել էին շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին՝ ավտոսանդուղքի օգնությամբ: