Եթե Ռուսաստանին հաջողվի պաշտպանել իր շահերը Հարավային Կովկասում, ապա կհաջողվի կանխել բախումները Լեռնային Ղարաբաղում։ Հոկտեմբերի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին հայտնել է ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում Մոսկվան թույլ չի տա ապակայունացնել իրավիճակը ո՛չ Բաքվում, ո՛չ էլ Երեւանում։ «Այդ դեպքում բնական է, որ բախումները երկու կողմերի միջեւ երկրորդ պլան կմղվեն»,-հավելել է Բոստանջյանը։