Արմավիրի մարզի բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2017 թվականի սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի 17-ամյա բնակչուհուց  հաղորդում է ստացվել առ այն, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչը, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դվին ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող քարե շինությունում իր կամքին հակառակ բռնություն գործադրելով, իր հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ ոչ բնական ճանապարհով:

Դեպքի առթիվ ՀՀ  կառավարությանն առընթեր ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում:

Անչափահաս աղջկա ներկայությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով մի շարք էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: