Շվեդիայի դատախազությունը չկարողացավ ապացուցել, որ Bombardier-ի աշխատակից Եվգենի Պավլովը ադրբեջանցի պաշտոնյաներին կաշառք է տվել:

Haqqin.az-ը գրում է, որ Շվեդիայի կոռուպիցիայի մասին խոշորագույն գործերից մեկը տապալվեց:

Պավլովի դատավարությունը սկսվել է օգոստոսի 29-ից Ստոկհոլմում: Շվեդիայի դատախազությունը նրան Ադրբեջանում պաշտոնյաներին կաշառելու մեջ է մեղադրել՝ իր ընկերության համար 340 միլիոնի պայմանագրին հասնելու համար: Շվեդիայի քննիչները հայտնել էին, որ 2016թ. հոկտեմբերին Շվեդիայում Bombardier –ի գրասենյակի խուզարկության ժամանակ համակարգչում էլեկտրոնային նամակներ են գտել որպես ապացույցներ:

2013 թ. Bombardier-ը Ադրբեջանում երկաթգծի համար ազդանշանային սարքի, որը Բաքուն միացնում է ադրբեջանա-վրացական սահմանին, մատակարարման մրցույթում հաղթել է:

«Անհնար է ապացուցել, որ Bombardier Transportation Sweden AB-ի աշխատակիցը խոստացել է կամ առաջարկել է անարդար առավելություն, որը նախապայման է կաշառքների համար», - ասված է Ստոկհոլմի շրջանային դատարանի հայտարարության մեջ: