Հայկական ԱԷԿ-ի 1-ին, արդեն չգործող էներգաբլոկի ապամոնտաժումն ավելի քան 40 տարի կտեւի։ Այս մասին ասվում է էներգաբլոկի ապամոնտաժման ռազմավարության մեջ, որն ամրագրող օրինագիծը հաստատվել է կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի ժամանակ։

Էլեկտրակայանի 1-ին էներգաբլոկի (դադարել է գործել 1988-ի երկրաշարժից հետո, փակման ռազմավարությունն ընդունվել է 2007-ին։ Որոշվել էր իրականացնել աստիճանական ապամոնտաժում, 40 տարվա ընթացքում, իսկ դրա երեք փուլերի ընդհանուր արժեքը գնահատվել է 310․37 մլն դոլար։

1-ին փուլը (ապամոնտաժի արտոնագրի նախապատրաստումը) պետք է 3 տարի տեւի, 2-րդը ՝ 10 տարի, իսկ 3-րդը՝ եւս 30 տարի։