Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավարը գյուղատնտեսության աջակցման ծրագրում ընդգրկելու համար գումար է պահանջել ու ստացել Հարթաշեն համայնքի մի քանի բնակչից:

Հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները քննությամբ պարզվում են: