Սակրավորները վնասազերծել են Երկրորդ համաշխարհայինի ժամանակի չպայթած ռումբ, որը հայտնաբերվել է Հաննովերում շինարարական աշխատանքների ընթացքում, փոխանցում է Bild թերթը:

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ ավիացիոն ռումբի քաշը մոտ կես տոննա է եղել: Վնասազերծման գործողության պատճառով տարհանվել է մի քանի հազար մարդ:

ԳԴՀ իրավապաշտպան մարմինները հայտնել են, որ բնակիչներն արդեն վերադարձել են իրենց տները տարհանումից հետո: