Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը լիովին հուսալի է աշխատում։ Այդ մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ խորհրդարանում «Ռիսկերի կառավարման ազգային զարգացման» թեմայով լսումներում իր ելույթի ժամանակ։

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, դիմելով նախարարին, նկատել է, որ «Եվրանեսթի» ( որ միավորում է ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրները) խորհրդարանական վեհաժողովի վերջին նիստում Ադրբեջանի պատվիրակությունը առաջարկել էր վերանայել հայկական ատոմակայանի վտանգավորության հարցը տարածաշրջանի համար։

Ատոմակայանի անվտանգությունը հաստատել է հեղինակավոր պրոֆիլային մարմինը՝ ԱԷՄԳ-ը, որի անդամ երկրները վերջերս Հայաստանին ընտրել են Կառավարիչների խորհրդի անդամ։ Օպերացիոն անվտանգության հսկման ԱԷՄԳ-ի առաքելությունը (OSART) պարբերաբար այցելում է կայան և եզրակացություններ տալիս։

«Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը աշխատում է լիովին անվտանգ, իսկ չգործող առաջին բլոկի հնարավորությունները օգտագործվելու են այս մեկի անվտանգությունը պահպանելու համար։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից գնահատականներին, ապա դրանց ընդհանուր  ուղղվածությունը լրիվ կանխատեսելի է», - ավելացրել է Դավթի Տոնոյանը։