Հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 19-ին, Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը տեղական եւ տարածաշրջանային Կոնգրեսի ընթացքում։ Կոնգրեսի փոխնախագահ Լիզա Անսալայի գլխավորած պատվիրակությունը Երեւան էր այցելել 2017-ի մայիսի 11-ից 15-ը եւ ներկայացրել էր զեկույց։

Լյուկ Մարտենսի ելույթին կհաջորդեն բանավեճեր։ Կոնգրեսի նիստը կանցկացվի Ստրասբուրգում հոկտեմբերի 18-ից 20-ը։ Այս տարի գագաթաժողովի թեման  «Ներգաղթյալների հաջող ինտեգրացիայի ապակենտրոնացման քաղաքականությունն» է։