Լոնդոնի 17-ամյա բնակչուհուն ակումբից վերադառնալու ճանապարհին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ բռնաբարել են:

Այս մասին ուրբաթ հաղորդել է Լոնդոնի քաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունը, հաղորդում է Lenta-ն:

Առաջին բռնաբարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին՝ 23:55-ին: Այնուհետ կեսգիշերից հետո փողոցում տեսախցիկը արձանագրել է աղջկան հեծանիվով հետապնդող մորուքավոր տղամարդուն:

00:45-ին մոտ նրա վրա երրորդ անգամ են հարձակվել: Քննիչների խոսքով՝ բռնաբարությանը մասնակցել են երեք կամ երկու տղամարդ: Հանցագործների թաքնվելուց հետո՝ անցորդները նկատել են գետնին ընկած աղջկան եւ ոստիկանություն են կանչել: