Գերմանացիների 70.1 տոկոսը դեմ է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մազիերի առաջարկին, որով նախատեսվում է օրենսդրական մակարդակով առանձին շրջաններում մուսուլմանական տոներ սահմանել, հայտնում է Welt թերթը՝ վկայակոչելով INSA սոցիոլոգիական ինստիտուտի հարցման արդյունքները։

Հարցման արդյունքները վկայում են, որ 10 գերմանացիներից յուրաքանչյուր 7-րդը դեմ է պաշտոնական մուսուլմանական տոներին, այդ օրինագիծը պաշտպանել է բնակչության միայն 7.8 տոկոսը։ Bild տաբլոիդի պատվերով հարցումն անցկացվել է սեպտեմբերի 13-16-ը 2011 մարդկանց շրջանում։

Ավելի վաղ Թոմաս դե Մազիերն առաջարկել էր քննարկել երկրի առանձին շրջաններում մուսուլմանական տոներ սահմանելու նախագիծը, ինչը սուր քննադատության էր արժանացել սեփական կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից։