ԱՄՆ–ը եւ Ճապոնիան պայմանավորվել են առավելագույնս մեծացնել Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը, հայտնում է AP–ը։

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոն Սալիվանը ճապոնացի գործընկեր Շինսուկե Սուգիյամայի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Պետդեպն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծման եւ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վրա։

«Մենք, սակայն, պետք է մեր դաշնակիցներ Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ պատրաստ լինենք վատագույնին, եթե դիվանագիտությունը ձախողվի»,– ասել է նա եւ հավելել, որ ԱՄՆ–ը պետք է պատրաստ լինի պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներին։