Կարեւոր է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մաս մնա եւ շարունակի կողմնորոշվել դեպի Եվրոպա: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք շարուկում են աջակցել Թուրքիայի կողմնորոշմանը դեպի Եվրոպա: Մենք հարգում ենք նրան որպես տարածաշրջանային գերտերություն. եւ կարծում ենք, որ նա պետք է եվրոպական հեռանկարով կողմնորոշվի», - ասել է նա: