«Մեկ Չինաստանի» սկզբունքը հետագայում պարտադիր պետք է պահպանվի ճիշտ ուղղությամբ երկրի զարգացման համար, հայտարարել է Չինաստանի Կոմկուսի ԿԿ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը՝ ելույթ ունենալով Չինաստանի Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«18-րդ համագումարից սկսած մեզ մոտ նոր առաջընթաց է նկատվում Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի հարցերում…Մենք համապատասխան ձեւով ենք պատասխանում կղզում տեղի ունեցող փոփոխություններին, դիմակայում եւ զսպում ենք «Թայվանի անկախությունը» եւ անջատողական ուժերին»,- ասել է Սի Ցզինպինը:

Նա ընդգծել է, որ Պեկինը ձգտում է Թայվանի թերակղզու երկու կողմերում պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը: «Մենք պետք է բազմակողմանիորեն եւ ճշգրիտ իրականացնենք «մեկ երկիր, 2 համակարգ» սկզբունքը»,- հայտարարել է նա: