Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․

ապօրինի ծառահատման եւ  փայտանյութի տեղափոխման 14 դեպք,

մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,

ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք,

հողի օգտագործման եւ պահպանման պահանջների խախտման 2 դեպք,

բուսական աշխարհի պահպանության եւ օգտագործման պահանջների խախտման 2 դեպք:

Արձանագրված թվով 29 իրավախախտումների դեպքերից 13-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել 1.210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

16 գործ դեռեւս գտնվում է ընթացքի մեջ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.414.900 դրամ:

Ընդամենը գանձվել է 1.140.700 դրամ: