Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լուաիբին դիմել է ВР ընկերությանը՝ խնդրելով Քիրքուքի նավթահանքերի շահագործման պլաններ մշակել։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Իրաքի նավթի նախարարի հայտարարությունը։

BP–ն իր կայքում հայտնել է, որ նախկինում տեխնիկական օգնություն է տրամադրել Իրաքի North Oil պետական նավթային ընկերությանը Քիրքուքի նավթահանքի վերակառուցմանն աջակցելու համար։

BP–ի տեղեկություններով՝ Քիրքուքում նավթի պաշարները կազմում են մոտ 9 մլրդ բարել։