Ճապոնիայում Հյակուրի ավիաբազայից թռիչք կատարելիս հրդեհվել է ՌՕՈւ F-4 կործանիչը, հայտնում է NHK–ը։
Հեռուստաալիքը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Հոնսյու կղզու Իբարակիի պրեֆեկտուրայում։ Միջադեպի հետեւանքով տուժել են 2 օդաչուները, որոնք աննշան վնասվածքներ են ստացել։ Հրդեհը հաջողվել է մարել 30 րոպե անց։