Ֆիլիպիններում կալանավորել են մի կնոջ, որը արմատական գաղափարներ էր տարածում եւ օտարերկրացիների հավաքագրում Մինդանաո կղզում գրոհայիններին աջակցելու  համար, փոխանցում է Reuters–ը։

Քարեն Այժա Համիդոնը՝ Մինդանաո կղզու փոքր արմատական խմբավորման նախկին առաջնորդի այրին, Մանիլայի արվարձանում գտնվող իր տանը կալանավորվել էր հատուկ գործակալների կողմից։ Նրան մեղադրում են ըմբոստություն հրահրելու մեջ։

Համիդոնը մեղադրվում էր սոցցացներն ու հավելվածները հավաքագրման նպատակով օգտագործելու մեջ։