Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են հնագույն արձանի գլուխ, որը հավանաբար պատկանում էր ավելի քան 4000 տարի առաջ կառավարած կին ռեգենտի, հայտնում է AP–ը։

Եգիպտոսի հնությունների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ գտածոն հայտնաբերվել է Սաքարայի շրջանում՝ Գիզայի բուրգերից ոչ հեռու։ Հաղորդվում է, որ արձանի մի  մասը վատ վիճակում է եւ պետք է ռեստավրացվի։

Հաղորդվում է, որ արձանի գլուխը պատկանում է Անհեսենփեփի 2-րդին՝ 6-րդ դինաստիայի Փեփի 2-րդ թագավորի մորը։ Նա Եգիպտոսը կառավարում էր իբրեւ ռեգենտ, քանի որ որդին գահ էր բարձրացել 6 տարեկան հասակում։